<<Teach․am>> լեզուների ուսուցման կենտրոնը («մեզ», «մենք» կամ «մեր») գործում է teach.am կայքի անունից (այսուհետ՝«Կայքը»):Սույն Հրապարակային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) պայմանները նախատեսված են կարգավորելու հաճախորդների հետ հարաբերությունները և կարող են թարմացվել teach.am -ի կողմից՝ իր հայեցողությամբ:
Հրապարակային պայմանագիր՝ teach.am -ի և Հաճախորդի միջև կնքվող` Կայքի օգտագործման և մատուցվող Ծառայությունների մասին պայմանագիր:Օգտագործող կամ Օգտատեր կամ Հաճախորդ (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր») ֆիզիկական անձ, որը teach.am -ի հետ կնքել է Պայմանագիր` Կայքի օգտագործման, իր կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների համաձայն մատուցվող ծառայություններից օգտվելու վերաբերյալ:
Սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցվելը,հայտարարություն տեղադրելը։ Օգտատիրոջ կողմից սույն առաջարկի բոլոր պայմաններին համաձայնելը, հավասարազոր է Պայմանագրի կնքմանը:
2.2. Սույն հրապարակային պայմանագիրը կարող է պարբերաբար փոփոխվել և թարմացվել teach.am -ի կողմից՝ իր հայեցողությամբ։ Ավելին, որևէ ծառայության մասից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ Ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված պայմաններին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: Teach.am -ը կարող է Ձեզ ծանուցում ուղարկել Կայքի կամ մատուցվող ծառայությունների Պայմանների փոփոխությունների մասին՝ կիրառելով առկա էլեկտրոնային հաղորդակցության միջոցները:Պայմանների հայերեն տարբերակի և այլ լեզուներով կատարված թարգմանությունների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակա է ճանաչվում Պայմանների հայերեն տարբերակը:
2.3. Օգտատերը սույն պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է Կայքից օգտվելու և մատուցվող ծառայությունների պայմաններին, և այդ պայմաններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել վերոնշյալ անձանց:
3.1.1. Մերժել Օգտատիրոջ գործարքը՝ Օգտատիրոջ գործողությունների օրինականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում, 3.1.2. Կայքում նախապես հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Հրապարակային պայմանագրի դրույթները, 3.1.3. Օգտվել Հրապարակային պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։ 3.1.4. Բլոկավորել օգտատիրոջ հաշիվը,օրինակության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենա:
3.2.1. Օգտատիրոջ համար ապահովել Կայքից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն: 3.2.2. Համակարգի գործունեության շրջանակներում Օգտատիրոջը տրամադրել տեղեկություններ teach.am -ի միջոցով տրամադրվող ծառայությունների մասին: 3.2.3. Օգտատիրոջը տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն Հրապարակային պայմանագրի կատարման համար:
4.1.1. Օգտվել Կայքում հասանելի բոլոր ծառայություններից՝ Կայքի օգտագործման պայմանների համաձայն: 4.1.2. Ուղարկել դիմում-բողոքներ էլեկտրոնային եղանակով` համաձայն Կայքի` «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված էլեկտրոնային հասցեի: 4.1.3. Առաջարկություններ անել Հրապարակային պայմանագրի շրջանականերում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
4.2.1. Պատշաճ ձևով իրականացնել Հրապարակային պայմանագրով և Կայքում սահմանված պարտավորությունները: 4.2.2. Teach.am -ին տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Հրապարակային պայմանագրի շրջանակներում ծառայություններից օգտվելու համար: 4.2.3. Կայքից և ծառայություններից օգտվելու ընթացքում հետևել օգտագործման պայմաններին:
5.1. Կայքում ներկայացված են ծառայություններ, որոնք teach.am -ի սեփականությունն են։ 5.2. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն այցելուի անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով` առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության: 5.3. Teach.am -ը գրանցված ապրանքանիշ է: Այցելուն և/կամ Օգտատերն իրավունք չունեն օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել teach.am ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե այցելուն հետաքրքրված է Կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, ապա կարող է կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված էլեկտրոնային հասցեի։
6.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ 6.2. Բողոքների առկայության դեպքում կարող եք Կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված էլեկտրոնային հասցեի։ 6.3. Ներկայացուցիչը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, տեխնիկական անսարքությունները, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:
7.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Հրապարակային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Հրապարակային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 8.1.Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների, ներառյալ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
9.1. Հրապարակային պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են teach.am -ի պաշտոնական կայքով նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 9.2. Հրապարակային պայմանագիրն էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է Օգտատիրոջ ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին: 9.3. Teach.am -ի բոլոր ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները տեղադրված են Կայքում: 9.4. Հրապարակային պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ՝ Կայքում գրանցման, հայտարարությունների տեղադրման և նախատեսված վճարը կատարելու պահից:
10.1. Հրապարակային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Հրապարակային պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստի, Կայքի միջոցով, որը համարվում է պատշաճ: 10.2. Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով՝ teach.am-ը չի կարող երաշխավորել էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Օգտատիրոջ կողմից: