«Ընդհանուր անգլերեն» դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն բոլոր մակարդակներում՝
-Ընթերցանության
-Լսողական
-Խոսակցական
-Գրավոր
«Ընդհանուր անգլերեն» դասընթացի շրջանակում դուք ուսումնասիրում եք քերականությունը՝ միևնույն ժամանակ զարգացնելով ձեր խոսակցական հմտությունները: Դասի ընթացքում ամեն բան բացատրվում է անգլերեն-անգլերեն տարբերակով առանց մայրենի լեզվի օգնության:
Դասընթացի ընթացքում դուք.
-կընդլայնեք բառապաշարը
-կկարողանաք խոսել ամենօրյա թեմաներով
-կհաղթահարեք լեզվական խոչընդոտները
-կմարզեք արտասանությունը
-կբարելավեք լսողական հմտություններն ու քերականությունը
Դասընթացները կազմակերպվում են թե՛ անհատական, թե՛ խմբային ձևաչափով, տևողությունը՝ 50 (առցանց) / 60 (դեմառդեմ) և 80 (առցանց) / 90 (դեմառդեմ) րոպե համապատասխանաբար: