Ուսումնական կենտրոնն առաջարկում է Rhinoceros ծրագրի դասընթաց, որը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ տվյալ ոլորտում տարբեր մակարդակների գիտելիքներ ունեցող անձանց համար:
Դասընթացի մասնակիցները կծանոթանան Rhinoceros ծրագրի միջոցով եռաչափ նախագծման մեթոդներին, գործածության ոլորտներին՝ մասնավորապես Rhinoceros ծրագրի և Matrix պլագինի օգնությամբ ոսկերչական նախատիպերի եռաչափ մոդելավորմանը։
- Տեսականորեն կծանոթանան ոսկերչական իրերի ռետինից կաղապարների և ոսկերչական իրերի ձուլման եղանակով ստացման գործընթացներին, մոդելներին ներկայացվող տեխնիկական պայմաններին և պահանջներին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը զարդերի վրա ամրացնելու գործընթացներին ու դրանց տեսակներին, առանձնահատկություններին, մոդելավորման ժամանակ կիրառվող եռաչափ տպիչների ու ֆրեզերային հաստոցների տեսակներին, դրանց համեմատական առավելություններին ու թերություններին:
-Դասընթացի տևողությունը - 2 ամիս (24 դասաժամ)
- Հաճախումները - շաբաթական 3 դաս, յուրաքանչյուր դասի տևողությունը 1,5 ժամ
Դասընթացի ավարտական վկյականի տրամադրում: